https://arm.sputniknews.ru/20231227/tavrizum-hajastani-glkhavvor-hjupatvosutjun-khimnvi-abdvollahian-70557451.html
Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն կհիմնվի. Աբդոլլահիան
Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն կհիմնվի. Աբդոլլահիան
Sputnik Արմենիա
Աբդոլահիանը Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծեց, որ Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ 27.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-27T16:58+0400
2023-12-27T16:58+0400
2023-12-27T17:02+0400
հայաստան–իրան գործակցություն
հոսեյն ամիր աբդոլլահիան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
խաղաղության խաչմերուկ
արարատ միրզոյան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1b/70556777_0:55:1490:893_1920x0_80_0_0_47c862c21c3a39c227d86337ce1b1d30.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքում նախատեսվում է Հայաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնել։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։Նա ասաց, որ Արարատ Միրզոյանի հետ խոսել են Հարավային Կովկասում կայունության և կայուն խաղաղության հարցերի մասին, ինչպես նաև այն դերակատարության, որ ԻԻՀ–ն կարող է ունենալ որպես երաշխավոր։ Աբդոլլահիանը շեշտեց, որ Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։Հայաստանի և Իրանի որդեգրած մոտեցումները լիովին համահունչ են․ ՄիրզոյանԻրանի ԱԳ նախարարը նաև ընդգծեց, որ իրենք լիովին աջակցում են «Հյուսիս–հարավ» տարանցիկ ուղու կառուցմանը, ինչպես նաև ողջունում են Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։Հիշեցնենք, որ Աբդոլլահիանը Հայաստան է ժամանել դեկտեմբերի 27-ին։ Նրան դիմավորել է Արարատ Միրզոյանը։ Մինչ ասուլիսը ՀՀ ԱԳՆ–ում կայացել է Հայաստանի և Իրանի արտգործնախարարների առանձնազրույցը, այնուհետև հանդիպում է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1b/70556777_0:0:1325:993_1920x0_80_0_0_24558cbe40fb15b442f1f7c4bf57cd98.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, հոսեյն ամիր աբդոլլահիան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, խաղաղության խաչմերուկ, արարատ միրզոյան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
հայաստան–իրան գործակցություն, հոսեյն ամիր աբդոլլահիան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, խաղաղության խաչմերուկ, արարատ միրզոյան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն կհիմնվի. Աբդոլլահիան
16:58 27.12.2023 (Թարմացված է: 17:02 27.12.2023) Աբդոլահիանը Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծեց, որ Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքում նախատեսվում է Հայաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնել։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«ՀՀ ԱԳ նախարարին այսօր հայտնել եմ Թեհրանի համաձայնությունը, որպեսզի Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն հիմնվի։ Հուսով ենք, որ առաջիկա շաբաթների ընթացքում գործընկերոջս հետ Թավրիզում ներկա կլինենք հյուպատոսության բացման արարողության»,– նշեց Աբդոլլահիանը։
Նա ասաց, որ Արարատ Միրզոյանի հետ խոսել են Հարավային Կովկասում կայունության և կայուն խաղաղության հարցերի մասին, ինչպես նաև այն դերակատարության, որ ԻԻՀ–ն կարող է ունենալ որպես երաշխավոր։ Աբդոլլահիանը շեշտեց, որ Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
Իրանի ԱԳ նախարարը նաև ընդգծեց, որ իրենք լիովին աջակցում են «Հյուսիս–հարավ» տարանցիկ ուղու կառուցմանը, ինչպես նաև ողջունում են Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Հիշեցնենք, որ Աբդոլլահիանը Հայաստան է ժամանել դեկտեմբերի 27-ին։ Նրան դիմավորել է Արարատ Միրզոյանը։ Մինչ ասուլիսը ՀՀ ԱԳՆ–ում կայացել է
Հայաստանի և Իրանի արտգործնախարարների առանձնազրույցը, այնուհետև հանդիպում է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։