Կոչ ենք անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի պատասխանը Բայրամովին

Լուրեր

30.04.2025 | 21:30
«Հայավարի» ու «տղավարի» արդարացվող բռնություն․ ծեծկռտուքի մասնակից Նոր Նորքի թաղապետը չձերբակալվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2025 | 21:24
ՀՀԿ-ն դատապարտել է ԵԺԿ-ում ՀՀ-ի մասին ընդունված բանաձևը
30.04.2025 | 21:08
Իսրայելում անտառային հրդեհներ են մոլեգնում․ տուժածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2025 | 20:55
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
30.04.2025 | 20:44
Անկարան այս անգամ չի արգելափակի․ Թուրքիան թույլատրել է Նեթանյահուին իր օդային տարածքով թռչել Ադրբեջան
30.04.2025 | 20:30
Պուտինը չի ներելու Փաշինյանին՝ ինչքան էլ Մոսկվայում շքերթի մասնակցի․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2025 | 20:17
Եվրոպան տեսնում է Ադրբեջանի նավթի և գազի հորերը, բայց անտեսում է ՀՀ ժողովրդավարությունը․ Politico-ն՝ Կալլասի Բաքու այցի մասին
30.04.2025 | 20:16
Այդ օրն էլ է կրակոց եղել․ Պապոյանը՝ Խնածախում անցկացրած գիշերվա մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2025 | 20:06
Կառավարությունը զիջեց, բայց ոչ բոլոր հարցերում․ ինչի դիմաց են արցախցիները հանել վրանը հրապարակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2025 | 20:06
Արզնի գյուղում մեքենա է այրվել
30.04.2025 | 19:45
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը
30.04.2025 | 19:32
Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունը խստորեն դատապարտում է Նոր Նորք վարչական շրջանում այսօր և երեկ տեղի ունեցած միջադեպերը
30.04.2025 | 19:17
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը
30.04.2025 | 18:58
Արտուշ Գաբրիելյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի․ ԲԴԽ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը
30.04.2025 | 18:50
Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Բոլորը

Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ելույթին իր արձագանքում կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերն անդրադարձել է նաև Արցախում տիրող իրավիճակին։

Նա նշել է, որ հավատում են՝ «առաջընթացի միակ ճանապարհը խաղաղությունն է, երկխոսությունը և Ադրբեջանի ու  Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի հիման վրա»։

«Պետքարտուղար Բլինքենից մեջբերում՝ «Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է ձեռք բերել»։ Մենք իսկապես հավատում ենք դրան: ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին։ Տևական և կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման, հարաբերությունների կարգավորման, սահմանների ուրվագծման և սահմանազատման, տրանսպորտային և հաղորդակցության կապերի բացման, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բոլոր մարդկանց իրավունքների և անվտանգության ապահովման համար ծանր աշխատանք կատարելը մեծ դիվիդենտներ կբերի Ադրբեջանին։ Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ սադրիչ, սպառնալից կամ թշնամական գործողություններից կամ հռետորաբանությունից»,- ասել է ԱՄՆ դիվանագետը։

Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակմանն ու դրա առաջացրած հետևանքներին։

«Որպես անվտանգության բարելավման ելակետ՝ մենք կոչ ենք անում Ադրբեջանին քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ գազի և էլեկտրաէներգիայի մշտական մատակարարումն ապահովելու, ինչպես նաև ապրանքների և մարդկանց ազատ հոսքն ու տեղաշարժն ապահովելու համար, այդ թվում՝ Լաչինի միջանցքով։ Այս  առիթով կոչ եմ անում Ադրբեջանին հավատարիմ լինել Արդարադատության Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման տառին ու ոգուն»,- ասել է Քարփենթերը։

Դիմելով Բայրամովին՝ նա նշել է, որ «ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ, բազմակողմ, նաև գործընկերների միջոցով, ինչպիսիք են ԵՄ-ն և միջազգային կազմակերպությունները, ինչպիսին  է նաև ԵԱՀԿ-ն՝ օգնելու հասնել կայուն և արժանապատիվ խաղաղության»։

Էմմա Չոբանյան