1.3 մլն դոլար կամ եվրո. հայկական վարժարանների ամբողջ ծախսը հոգում է Կիպրոսի կառավարությունը. Մահտեսյան

31 Հուլիսի 2025, 23:30

Հայեր

Alpha News-ը Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանի հետ զրուցել է Կիպրոսում բնակվող հայ համայնքի կյանքի և առկա խնդիրների մասին:

«Կիպրոսի կառավարությունը հոգում է հայ համայնքի ողջ կարիքները: Հայկական վարժարանների, եկեղեցու ամբողջ ծախսը հոգում են նրանք: Ես վստահ կարող եմ ասել, որ որևէ այլ երկրում հայ համայնքին նման կերպ չեն օգնում: Ինչ վերաբերում է հայերի՝ Կիպրոս տեղափոխվելուն, պետք է նշել, որ մեր ժողովուրդն առաջին անգամ այստեղ եկել է 578 թ-ին՝ բյուզանդական ժամանակաշրջանում: Հետագայում հայերը Կիպրոս եկել են քաղաքական, զինվորական կամ առևտրական նպատակներով: Արդեն 973 թ-ին այստեղ հիմնվել է հայոց առաջնորդարանը»,- նշել է նա:

Նրա փոխանցմամբ՝ Կիպրոսում բնակվում է մոտ 4000 հայ, և համայնքի 95%-ը խոսում է հայերեն:

«Մեր տարեկան բյուջեն մոտ 1.3 մլն դոլար կամ եվրո է, և սա ևս ամբողջովին տրամադրում է տեղի կառավարությունը: Բացի դա, ամեն տարի մեր եկեղեցին ստանում է 60.000 եվրո ընթացիկ ծախսերի համար»,- նշել է Մահտեսյանը:

Հիմա եթերում