Մեր մասին

«Ալֆա-նյուզը» մի խումբ լրագրողների, մեդիա-մենեջերների և քաղաքագետների նախագիծ է։ Մեր առաջնային նպատակներն են՝

— բացառապես հայությանն առնչվող լրատվությամբ, բազմալեզու և բազմաժանր, պոպուլյար տեղեկատվական հարթակի ստեղծումը,
— հայերիս առնչվող բազմատեսակ, որակյալ և հավաստի, ատելության խոսքից ու ասեկոսեներից ազատ տեղեկատվության ապահովումը,
— Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ու հայկական Սփյուռքի առօրյան ներկայացնող հնարավորինս ընգրկուն լրահոսի ձևավորումը,
— հայկական պետականության ու հայության կենսական և ռազմավարական շահերի գրագետ հանրային ձևակերպումը,
— ազգային նպատակների իրագործման ուղիների ու միջոցների վերաբերյալ մասնագիտական և կոմպետենտ, բաց քննարկումների կազմակերպումը,
— հայ ժողովրդի պատմության նշանակալի էջերի մասսայականացումը, նշանավոր՝ հայտնի և ոչ այնքան՝ դերակատարների ներկայացումը ժամանակակից մեդիային բնորոշ ձևաչափերով,
— հայ ժողովրդի՝ համաշխարհային պատմության մեջ ունեցած դերակատարության ներկայացումը,
— հայ լրագրողների մասնագիտական վերապատրասման պարբերականության, նրանց գիտելիքների արդիականացման ապահովումը,
— լրատվության կազմակերպման և լրագրողական փոխգործակցության նոր, ժամանակակից մեդիա-աշխարհում առավել արդյունավետ ձևաչափերի ներդնումը։