1 արծաթ և 4 բրոնզ․ հայ ըմբիշները՝ զինվորականների աշխարհի առաջնության մեդալակիրներ

21 Նոյեմբերի 2024, 20:30

Սպորտ

ՀՀ ԶՈւ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճել է Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալ: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Բրոնզե մեդալներ են նվաճել ՀՀ ԶՈւ հավաքականի անդամներ, ժամկետային զինծառայողներ Շանթ Խաչատրյանը, Սամվել Գրիգորյանը, Հրայր Ալիխանյանը և Արման Ավագյանը։

Հիշեցնենք՝ Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա՝ նոյեմբերի 20-ի գոտեմարտերի արդյունքում Հայաստանի Հանրապետության ԶՈւ հավաքականի մարզիկները նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։