1 տարի շարունակ՝ գերմանական չարթում․ «Snap»-ի հերթական ռեկորդը

18 Հուլիսի 2023, 22:00

Մշակույթ

Eurovisionfun.com-ը հայտնում է, որ «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի «Snap» երգը մեկ տարի անընդմեջ եղել է գերմանական Top 100 չարթում։ Այն հիթ-շքերթում հայտնվել էր 2022 թ-ի հուլիսի 15-ին՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը:

«Snap»-ը շարունակում է պահպանել իր դիրքերը նաեւ ավստրիական ու շվեյցարական չարթերում։ 

«Snap»-ն այն 4 երգերից է, որը կարողացել է մեկ տարի շարունակ մնալ գերմնանական հիթ-շքերթում։ Այս պահին երգը 86-րդ հորիզոնականում է։