10 հազար դոլար՝ տեղահանված արցախցիների բնակարանաշինությանն աջակցելու համար

Հայ Երիտասարդաց Դաշնակցության AYF Crescenta Valley «Գարեգին Նժդեհ» պատանիները հանգանակել են 10,000 ԱՄՆ դոլար՝ աջակցելու տեղահանված արցախցիների բնակարանաշինությանը:

14 պատանիներից կազմված հանձնաժողովի կազմակերպած նախաճաշ-դրամահավաքին համայնքից մասնակցել է շուրջ 130 մարդ: Հավաքված 6,000 ԱՄՆ դոլար նվիրատվություններին ավելացվել է ևս 4,000 ԱՄՆ դոլար նախորդ դրամահավաքից: Գումարը կտրամադրվեն Հայ երիտասարդաց դաշնակցության Արևմտյան շրջանի @ayfwest կողմից շարունակվող դրամահավաքին՝ տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու համար:

Հայ Երիտասարդաց Դաշնակցության AYF Crescenta Valley «Գարեգին Նժդեհ» պատանիները շնորհակալություն են հայտնել բոլոր նվիրատուներին: