10 միլիոնանոց սերտիֆիկատով մի կերպ այս խոնավ տունն եմ առել. արցախցի
08 Հոկտեմբերի 2025, 15:00
Աշոցքում անցկացված հարցման ժամանակ արցախցիներից մեկը պատմել է իր կենցաղային պայմանների մասին:
Նրա խոսքով՝ դժվար է այս պայմաններում երեխա պահելը. «92 000 նպաստը նույնիսկ տակդիրի համար չի բավարարում: Պետությունից ոչինչ չեմ ստացել, բացի սերտիֆիկատից: 10 միլիոնանոց սերտիֆիկատով մի կերպ այս խոնավ տունն եմ առել»:
Նա նշել է, որ այսօր իշխանությունները միայն արցախցիներին չեն թիրախավորել, այլ ամբողջ ժողովրդին: «Այս ամենը տեսնելով՝ արդեն չեմ պատկերացնում, թե պարոն Փաշինյանը ինչ կբերի ժողովրդի գլխին»,- հավելել է Աշոցքում բնակվող արցախցին:
Մանրամասները տեսանյութում: