Արցախում մնացել են պաշտոնատար անձինք ու բնակչության քիչ զանգվածը

02 Հոկտեմբերի 2023, 16:16

Քաղաքականություն

Ժամը 16:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 520 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Նրա փոխանցմամբ՝ Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 107 տրանսպորտային միջոց: Հաշվառված անձանց թիվը կազմում է 89 հազար 167։ ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք և բնակչության ավելի քիչ զանգվածը: