«100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթում ՀՀ ներկայացուցչի գաղափարը ճանաչվել է հաղթող
25 Հոկտեմբերի 2023, 14:31
Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը և «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ 2023 թ. «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական ծրագրին մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների 14-ից 35 տարեկան երիտասարդներ, որոնք ներկայացրել են հեղինակային գաղափարներ՝ շուրջ 12 անվանակարգերում, այդ թվում՝ կրթություն, առողջապահություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն։ Հայաստանից այս տարի ծագրին մասնակցել են 2021 և 2022 թվականներին «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթում առավելագույն միավորներ ստացած 4 գաղափարներ։ «Արդյունավետ բնօգտագործում» անվանակարգում Տաթևիկ Ջհանգիրյանի «Գիպսակիր հողերի բարելավման արդյունավետ մեթոդ» գաղափարը ճանաչվել է հաղթող:
Ծրագրի հիմնական նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների նորարար գործունեության ակտիվացումը, նրանց ներգրավումը սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։