101 848 բռնի տեղահանված անձանց տվյալներ ունենք․ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ

20 Հոկտեմբերի 2023, 18:58

Քաղաքականություն

Հումանիտար կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը տեղեկացրեց՝ Արցախից բռնի տեղահանվածների ճնշող մեծամասնությունն արդեն հաշվառվել է:

«Մենք ունենք հաշվառված և տեղայնացված 101 հազար 848 բռնի տեղահանված անձի տվյալներ, որոնցից 48 հազար 964-ը արական սեռի և 52 հազար 884-ը իգական սեռի ներկայացուցիչներ են»,-ասաց Ղազարյանը:

Նրա խոսքով՝ բռնի տեղահանված արցախցիները, որոնք դեռ չեն հաշվառվել,  կարող են մոտենալ ՏԻՄ-եր և մարզպետարաններ, Երևանում՝ վարչական շրջաններ և ներկայացնել իրենց տվյալները, որոնք թղթային տարբերակով կամրագրվեն և կփոխանցվեն ՆԳՆ Միգրացիայի և քաղքացիության ծառայություն, որտեղ այլ տվյալների շտեմարանների հետ համադրման և լրացուցիչ ուսումնսիրությունների արդյունքներով դրանք կմուտքագրվեն Արցախից բռնի տեղահանվածների շտեմարան: Ղազարյանը հայտնեց, որ տվյալների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել հոկտեմբերի 25-ը։