101 տարի առաջ ստեղծվեց Նանսենի անձնագիրը
05 Հուլիսի 2023, 21:01
Այսօր լրանում է Նանսենի անձնագրի՝ փախստականների իրավունքները կարգավորող առաջին պաշտոնական փաստաթղթի 101-ամյակը։ 1922 թվականի այս օրը տեղի ունեցավ Ազգերի լիգայի կառավարությունների ներկայացուցիչների համաժողովը, որտեղ ընդունվեց փախստականների իրավունքները կարգավորող պաշտոնական փաստաղթի տեքստը։
Ներկայիս հետպատերազմյան իրականության մեջ Նանսենի անձնագիրն օգնում է փախստականներին հատել սահմանը և ստանալ անհրաժեշտ իրավունքներ արտերկրում։
Նանսենի անձնագրերը օգտագործվել են նաև այլ երկրների նախկին քաղաքացիների կողմից, որոնք տուժել են հեղափոխություններից և քաղաքացիական պատերազմներից:
«Նանսենյան անձնագրերի» շնորհիվ շուրջ 320 հազար հայեր՝ քաղաքացիություն չունեցող փախստականներ, կարողացել են ազատ տեղաշարժվել և ստացել են տարբեր երկրներ մուտք գործելու իրավունք։