11 օրվա սնունդ՝ ՄԻՊ գրասենյակի մոտ․ Նարեկ Սամսոնյանի ընկերներն ակցիա են անում
19 Հունվարի 2026, 12:35
ՄԻՊ գրասենյակից 11 օրվա ընթացքում որևէ մեկը չի այցելել «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին, նշում են վերջինիս ընկերները:
Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը հացադուլի 10-րդ օրը կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց, ապա կրկին վերադարձրել ՔԿՀ։ Վիրահատական միջամտության անհրաժեշտություն կա:
«Մեր բողոքի ձայն ենք ցանկանում բարձրացնել այս կառույցի լռության դեմ։ ՀՀ ՄԻՊ գրասենյակը, որը կոչված է պաշտպանել քաղաքացու իրավունքները, որևէ կերպ չի արձագանքում Նարեկ Սամսոնյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Այս օրերին որևէ մեկը չի այցելել հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին»,-ասել է Antifake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։