12-ամյա Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց

13 Դեկտեմբերի 2025, 22:55

Մշակույթ

Թբիլիսիում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ 12-ամյա Ալբերտը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Նա 175 միավոր ստացավ։

Մրցույթի հաղթող ճանաչվեց Ֆրանսիայի ներկայացուցիչը՝ 248 միավորով։ Երկրորդ հորիզականում Ուկրաինան ներկայացնող Սոֆյա Ներսիսյանն է, երրորդում՝ Վրաստանի պատվիրակ Անիտա Աբգարյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 80-ից ավելի հայտ էր ստացվել: 

Ալբերտը երգի աշխարհում իր առաջին քայլերը կատարել է 6 տարեկանում։ 2018-ից նա հետևում է Եվրատեսիլին՝ որպես հավատարիմ երկրպագու, իսկ վերջին 3 տարիներին նա եռանդով փորձում է իրականություն դարձնել իր երազանքը՝ մասնակցել մանկական Եվրատեսիլին։
Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը կհրապարակվեն շուտով:

Մրցույթն անցկացվել է «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։