120 000 պատճառ՝ ԱՄՆ 2024-ի նախագահական ընտրություններին վճռորոշ դեր խաղալու համար. ANCA

11 Հոկտեմբերի 2023, 18:50

Քաղաքականություն

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) X-ի իր միկրոբլոկում հրապարակել է ամերիկահայ ընտրողների քարտեզը՝ գրելով՝ 120 000 պատճառ՝  ԱՄՆ 2024-ի նախագահական ընտրություններին վճռորոշ դեր խաղալու համար։

«Ամերիկահայ ընտրողներին ու նրանց դաշնակիցներին վրդովեցրել է Արցախում 120 000 բնիկ հայ քրիստոնյաների` ադրբեջանական ցեղասպանությունը, որոնց զինել է Ջո Բայդենը, ինչը կարող է վճռորոշ դեր խաղալ 2024 թվականի նախագահական նախնական ընտրություններում և համընդհանուր ընտրություններում»,-գրել է ANCA-ն։