13-ամյա Միքայել Հարությունյանը՝ Նիդերլանդական միջազգային մրցույթի հաղթող
2024 թվականի օգոստոսին Նիդերլանդներում անցկացված « Gold International Classical Music Competition / GICMC» 2024 միջազգային առցանց մրցույթում Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Միքայել Հարությունյանը շահել է Grand Prize՝ արժանանալով 1-ին մրցանակի։
13 ամյա Միքայելը 2017 թվականից սովորում է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտացված երաժշտական դպրոցում, իսկ սաքսոֆոն սկսել է նվագել 3 տարի առաջ՝ պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանի դասարանում։
Միքայելը ծնվել է երաժշտական ավանդույթներ ունեցող ընտանիքում։ Նա Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Կարո Զաքարյանի ծոռն է, կոմպոզիտոր, դաշնակահար Սուրեն Զաքարյանի թոռը և դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանի որդին։
Միքայելը բազմաթիվ միջազգային երաժշտական փառատոների և մրցույթների հաղթող է։