13-ամյա շախմատիստ Տիգրան Համբարձումյանը 106,8 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը

05 Օգոստոսի 2025, 15:30

Սպորտ

Տիգրան Համբարձումյանը Հունաստանում անցկացված «34th International Chess Open Tournament of Kavala 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան:

13-ամյա շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 5,5 միավոր և 106,8 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը:

Հիմա եթերում