Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

14 Ապրիլի 2025, 15:21

Քաղաքականություն

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը երեկ  ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողով:

Այդ մասին Panorama.am-ին հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։ Նրա խոսքով՝ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Սուսաննա Մկրտչյանը։  

Հիշեցնենք, որ Գյումրիի ավագանու մանդատները կբախշվեն հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր» Սարիկ Մինասյան — 14 մանդատ 

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն», Վարդան Ղուկասյան – 8 մանդատ 

«Մեր քաղաքը»,  Մարտուն Գրիգորյան — 6 մադնատ

«Իմ հզոր համայնք», Ռուբեն Մխիթարյան — 3 մանդատ

«Մայր Հայաստան», Կարեն  Սիմոնյան — 2 մանդատ։

Գյումրի համայնքի ավագանու առաջիկա նիստը կկայանա ապրիլի 16-ին։ Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ:

Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։