14 մարդ խոշտանգվել է, 64-ը՝ զոհվել ԼՂ-ից Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ․ ԱԳՆ խոսնակ

30 Հոկտեմբերի 2023, 20:47

Քաղաքականություն

14 մարդ խոշտանգվել է, 64-ը՝ զոհվել Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է տվյալներ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, մասնավորապես երեխաների թվի մասին»,- գրել է նա: