15։30-ից սկսած կլինենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. Իշխան Սաղաթելյան

18 Դեկտեմբերի 2025, 11:18

Քաղաքականություն

Ժամը 15։30-ից սկսած կլինենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մեր աջակցությունը հայտնելու Ամենայն Հայոց Վեհափառին և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մեր ժողովրդի ինքնության հենասյունը հայ մարդու պաշտպանության և աջակցության կարիքն ունի։ Ես և իմ ընկերները լինելու ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մեր աջակցությունը հայտնելու Ամենայն Հայոց Վեհափառին և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։ Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում և խնդրում եմ ձեզ այցելել Էջմիածին, մասնակցել ժամերգությանը և ձեր ներկայությամբ զորակցությունն ու աջակցությունը հայտնեք»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Ավելի վաղ Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների անունից հայտարարություն է տարածվել, որտեղ նշվում է, որ վաղը ժամը 17:00-ին կգնան Մայր Աթոռ` Ամենայն հայոց կաթողիկոսի հեռանալու պահանջով։