15-ամյա Զորիկ Հովհաննիսյանը, հաղթելով ադրբեջանցի մարզիկին, դարձել է Գրեփլինգի աշխարհի առաջնության հաղթող
08 Հոկտեմբերի 2024, 14:38
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցող գրեփլինգի աշխարհի առաջնությունում, մինչև 15 տարեկանների (U15) առաջնությունում 32-39 կգ քաշային կարգում Արմավիրը ներկայացնող Զորիկ Հովհաննիսյանը, վերջին գոտեմարտում հաղթելով ադրբեջանցի մարզիկին, հռչակվել է աշխարհի առաջնության հաղթող։
Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի փոխանցմամբ, Մարատ Կարապետյանն էլ դարձել է արծաթե մեդալակիր։