16.7 մլն դոլարի հակաքաղցկեղային դեղամիջոցներ՝ Հայաստանին և Արցախին
27 Մայիսի 2023, 11:53
«Հայաստան Արցախ» հիմնադրամը (ՀՀՀ) հայտարարել է, որ ավիափոխադրումով Հայաստան և Արցախ է ուղարկել իր գոյության 34 տարիների ընթացքում ՀՀ և ԱՀ դեղորայքի ամենաթանկարժեք խմբաքանակը՝ 16,7 մլն դոլար արժողությամբ։ Բեռը Երևան է հասել մայիսի 4-ին։
Այս արժեքավոր դեղամիջոցի ողջ խմբաքանակը նվիրաբերվել է Direct Relief բարեգործական կազմակերպության կողմից, որի հետ AAF-ը և նրա նախորդ՝ Միացյալ հայկական հիմնադրամը, աշխատել են ավելի քան 30 տարի: Բեռը բաղկացած է քաղցկեղին առնչվող թանկարժեք դեղամիջոցի 4000 միավորից. Հայաստանը ստացել է 3800 միավոր՝ 15,865,000 դոլար արժողությամբ, իսկ Արցախը՝ 200 միավոր՝ 835,000 դոլար արժողությամբ: Դեղորայքը նախատեսված է քիմիաթերապիայի ընթացքում վարակվելու վտանգը նվազեցնելու համար:
«Մենք բարձր ենք գնահատում Direct Relief-ի կողմից Հայաստանին և Արցախին փրկող դեր ունեցող դեղամիջոցների նվիրաբերումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությունը՝ դրանք Արցախում շրջափակված 120,000 հայերին հասցնելու հարցում»,-այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասաց «Հայաստան Արցախ հիմնադրամի» նախագահ Հարութ Սասունյանը։
Նշենք, որ անցած 34 տարիների ընթացքում AAF-ը Հայաստան և Արցախ է առաքել, ընդհանուր առմամբ, 991 մլն դոլարի մարդասիրական օգնություն՝ հիմնականում դեղամիջոցներ։