17 ոսկե, 8 արծաթե և 11 բրոնզե մեդալ. Հայաստանի մարմնամարզության հավաքականի նվաճումները

21 Դեկտեմբերի 2023, 00:32

Սպորտ

Հայաստանի մարմնամարզության հավաքականը 2023 թվականին նվաճել է 36 մեդալ, որից 17-ը՝ ոսկի, 8-ը՝ արծաթ, 11-ը՝ բրոնզ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

Հայաստանի հավաքականը նաև նվաճել է Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի մեկ ուղեգիր: Դրան արժանացել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։