Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար կա մեկ երաշխիք. Արարատ Միրզոյան
05 Նոյեմբերի 2025, 12:06
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համոզմամբ՝ խաղաղության համար կա մի երաշխիք և դա երրորդ երկրներն ու զանազան խաղաղապահ առաքելությունները չեն, այլ համաձայնեցված կետերի 2 կողմերի և տարածաշրջանի մյուս երկրների համար շահավատ լինելն է։
«Այս փոխշահավետությունն է, որը հարատևություն, երկարատև կյանք է հաղորդելու խաղաղության համաձայնագրին, որը կստորագրվի, երկրների կողմից, հռչակագրին, որ երկրների ղեկավարները ստորագրել են, կանոնակարգին, որը վավերացվել է մեր ԱԺ-ում։ Հայաստանը ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու խախտելու այդ պայմանագիրը կամ պայմանավորվածությունները, իմ պատկերացմամբ՝ նաև Ադրբեջանը ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու այն խախտելու, կարծում եմ՝ Թուրքիան ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու խաթարել այդ գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև, մնացած երկրները՝ ևս։
Փոխկապակցվածությունը՝ ճանապարհներ, երկաթուղիներ, գազատարներ, որոնք կապելու են ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ նաև այլ երկրներ՝ կապելու է Արևելյան Եվրոպայից մինչև հեռավոր արևելք ընկած երկրներին, այսինքն, երաշխիքը փոխշահավաետությունն է»,- «Օրբելի Ֆորում 2025»-ի ընթացքում ասել է Միրզոյանը։