19-ամյա հայ խաղացողը տեղափոխվել է իսպանական ակումբ
22 Հուլիսի 2024, 16:28
«Քյոլնի» երիտասարդական թիմից 19-ամյա հայ հենակետային կիսապաշտպան Բեն Կրյուգեր-Խաչատրյանը տեղափոխվել է իսպանական «Ալխեսիրաս» ակումբ, հայտնում է Transfermarkt-ը։ Կրյուգերի նոր թիմը հանդես է գալիս Իսպանիայի երրորդ լիգայում։
«Քյոլնի» կազմում Բենը նվաճել է FVM Junior Cup երիտասարդական գավաթը՝ եզրափակիչում հաղթելով «Լևերկուզենին»։ Ընդհանուր առմամբ 19-ամյա խաղացողը «Այծերի» կազմում անցկացրել է 10 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։
Սպասվում է, որ Խաչատրյանը աշնանը կհրավիրվի Հայաստանի երիտասարդական հավաքական։