19-րդ դարի հայկական եզակի կանացի գոտին ներկայացվել է Յակուտսկի զարդերի ցուցահանդեսում
14 Մարտի 2024, 08:50
Յակուտսկում բացվել է «Գանձատուփ» խորագրով կանանց զարդերի ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում ներկայացված են կրծքազարդեր, ականջօղեր, մազերի շղթաներ, գոտիներ, ինչպես նաև կորեական ավանդական թագ:
Ցուցահանդեսի բացառիկ ցուցանմուշը 19-րդ դարի արծաթապատ հայկական կանացի գոտին է, որի առաջին սեփականատերը Ջավահիր Մելիքյանն էր, հետո նա այն փոխանցել է իր զարմուհուն՝ Այծեմնիկ Նիկոլյանին։ Այնուհետև գոտին ժառանգել է Նիկոլյանի թոռնուհին՝ Վանուհի Գրիգորյանը։
Նշվում է, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 29-ը: