Փաշինյանը 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին չի մոտեցել․ զոհվածի հայր

27 Հունվարի 2026, 10:18

Քաղաքականություն

Եռաբլուրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Վահագն Խաչատուրյանը ծնողներին չեն մոտեցել, 44-օրյա պատերազմում զոհված տղաների շիրիմներին՝ նույնպես: Այս մասին լրագրողներին ասել է Վարանդայում զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։

Նրա համար անհասկանալի է, թե հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի օրն ինչու է նշվում Հայոց բանակի կազմավորման օրից մեկ օր առաջ`հունվարի 27-ին, և ոչ թե սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։

«Մեզ համար բոլոր օրերն են խոնարհման օր, բայց դեմ եմ հունվարի 27-ին նշելուն, քանի որ սեպտեմբերի 27 գոյություն ունի։ Ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին պետական մակարդակով որևէ օր չի սահմանվում, չի՞ թողնում Ադրբեջանը»,- նշել է Վիգեն Ազատյանը։

Հիմա եթերում