Վահան Բիչախչյանի ֆանտաստիկ գոլը՝ «Լինֆիլդի» դեմ խաղում (Տեսանյութ)

04 Օգոստոսի 2023, 19:38

Սպորտ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Պոգոն Շեցինը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթել է Հս. Իռլանդիան ներկայացնող «Լինֆիլդին»։

Լեհական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, որ 75-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել` հաղթանակ պարգևելով իր թիմին։