1915 թ-ի Կիպրոսի փոստային բացիկն Արտաշես Մեծի կնոջ՝ Սաթենիկ թագուհու պատկերով
17 Օգոստոսի 2024, 01:00
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/08/16154243/%D5%A1%D6%80%D5%BF.jpg)
Սաթենիկը ալանների արքայի դուստն է, հայոց թագավոր Արտաշես Ա-ի առաջին կինը, Արտավազդ Ա-ի և Տիգրան Ա-ի մայրը, որը Հայաստանում հայտնի է հիմնականում «Վիպասանք» էպոսի և 5-րդ դարի հայ պատմիչ Մովսես Խորենացու շնորհիվ։ Բայց նա նաև Հյուսիսային Կովկասի լեգենդների սիրված հերոսուհին է:
Խորենացին գրել է, որ Արտաշեսի թագավորության ժամանակ ալանները մտել են Հայաստան ։ Հայերը ճակատամարտում հաղթել են նրանց, իսկ ալան իշխանի գերի են վերցրել։ Ալանները նահանջել են և դիրքավորվել Կուրի հյուսիսային ափին, իսկ Արտաշեսը ճամբարել է հարավային ափին։
Ալան իշխանուհի Սաթենիկը ճառով դիմել է հայոց Արտաշես թագավորին՝ խնդրելով հանձնել իր եղբորը, «որովհետև ազնիվ հերոսներին վայել չէ հավիտենական թշնամություն սերմանել երկու քաջ ժողովուրդների միջև»։ Լսելով արքայադստեր «իմաստուն խոսքերը»՝ Արտաշեսը սիրահարվել է նրան և, ցատկելով ձիու վրայից, լողալով անցել է գետը և արքայադստերը տարել իր ճամբար։
Հաջորդիվ պատմիչը նկարագրել է Արտաշեսի և Սաթենիկի հարսանիքը։
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/08/16154232/photo_2024-08-16_12-04-53.jpg)