195 տարի առաջ այս օրը ստորագրվել է Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը
02 Սեպտեմբերի 2024, 14:55
2024 թվականի սեպտեմբերի 2-ին (14) լրանում է Ադրիանապոլսի հաշտության պայմանագրի (1829) ստորագրման 195-ամյակը, որը դադարեցրել է 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմը։
Ըստ պայմանագրի՝ Դանուբի գետաբերանն իր կղզիներով, Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայի հյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայի փաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով անցնում էին Ռուսաստանին:
Թուրքիան ճանաչեց Վրաստանի, Իմերեթի, Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունների միացումը ռուսական կայսրությանը։