2 ադրբեջանցի զինծառայող կրակել է Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ
27 Սեպտեմբերի 2023, 10:20
Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը X-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ադրբեջանցի զինծառայողները Չարքետարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ են կրակում՝ անգամ զրահափոխադրիչից։
«Նման հարձակումներն ուղղակիորեն խախտում են հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի ընդունած ժամանակավոր միջոցները, դրանք պետք է հետաքննվեն ու կատարողները պատասխանատվության ենթարկվեն»,– նշված է գրառման մեջ։