2 ոսկե և մեկ արծաթե մեդալ` Աշխարհի առաջնությունից

14 Հոկտեմբերի 2024, 21:14

Սպորտ

Խորվաթիայի Պորեչ քաղաքում կայացած վետերանների Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականները նվաճել են 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Չեմպիոններ են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշներ Սասուն Ղամբարյանը և Վահրամ Խաչատրյանը, իսկ ազատ ոճային Ազատ Շերոյանը, որը հասել էր եզրափակիչ, վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից՝ դառնալով արծաթե մեդալակիր։