2022 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ գործողություններից բացի այլ տարբերակներ չեն եղել․ Ֆրանց Կլինցևիչ
10 Ապրիլի 2024, 22:40
Ռուս քաղաքական գործիչ, ՌԴ Դաշնային խորհրդի նախկին սենատոր Ֆրանց Կլինցևիչը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե 2022 թվականի աշնանը ՀԱՊԿ-ը որպես խաղաղապահ էր ուզում գալ Հայաստան, այլ ոչ թե որպես դաշնակից։
«Այն ժամանակ 2022 թվականին ծագած խնդրի մեջ այլ տարբերակներ չկային, ինչպիսին էին ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործողությունները: Մնացած ամեն ինչ կհանգեցներ հակամարտության սրման, և ինչ դիրքորոշում էլ որդեգրեր Ռուսաստանը, ապակառուցողական կլիներ, այդ թվում՝ ՌԴ-ի հետ կապված։ Սա միակ ճիշտ որոշումն էր, բայց Փաշինյանն այս դեպքում կրկին հանդես եկավ որպես սադրիչ՝ անգլո-սաքսոնների հորդորով։
Նրանք նրա առջև խնդիր են դրել՝ նման կերպ վարել , քանի որ բոլորը շատ լավ հասկանում էին, որ ցանկացած այլ գործողություն, ինչ-որ դիրքորոշում, Ռուսաստանի համար ձեռնտու չէր լինի։ Ընդ որում, հակասությունները, որոնք այն ժամանակ կստեղծվեին, անգլո-սաքսերը դրանք կընդլայնեին։
Եվ դա ոչ պակաս խնդիր կլիներ, քան այսօր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը։ Մենք դա անվանում ենք՝ որպես հատուկ ռազմական գործողություն, իսկ անգլո-սաքսոնները՝ որպես պրոքսի պատերազմ»,- ասել է Կլինցևիչը։
Նա կարծում է, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի պատերազմը չվերսկսվի։
«Այսօր Փաշինյանը պետք է մտածի այն մասին, թե ինչպես են հիշելու իրեն մարդիկ, ինչպես են հիշելու իր հարազատ զավակները և ինչ է նա այսօր արել Հայաստանի համար։ Այսօր բարդ գործընթաց է, որը տեղի է ունենում այնտեղ ։ Եվ բանակցային գործընթացին այլընտրանք չկա։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի պատերազմ էլ չլինի ։ Մնացած ամեն ինչ հակաարդյունավետ է և ուղղված է երկրներից մեկի ֆիզիկական ոչնչացմանը»,- եզրափակել է քաղաքական գործիչը։