2023-24թթ.-ից «Արցախի պատմություն» առարկան` Արցախի դպրոցներում

01 Հուլիսի 2023, 20:20

Կրթություն

Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը հայտնել է, որ 2023-24թթ. ուսումնական տարում նախատեսվում է «Արցախի պատմություն» առարկան ներդնել 8-9-րդ դասարաններում, իսկ հետագայում ավելի ընդլայնել այդ առարկայի ուսուցման ընդգրկվածությունը:

ԱՀ Ազգային Ժողովի նիստին, պատասխանելով բնականոն դասապրոցեսի ապահովմանը պատրաստ լինելու մասին հարցին, գերատեսչության ղեկավարը նշել է, որ հետպատերազմյան տարիներին բավականին մեծ աշխատանք է կատարվել ջեռուցման այլընընտրանքային համակարգեր տեղադրելու ուղղությամբ:

«Ներկա դրությամբ 107 դպրոցներից ընդամենը 35-ն է այլընընտրանքային համակարգերի տեղադրման կարիք է զգում: Համապատասխան հաշվարկները կատարված են, ներկայացվել են պետական նախարարին»,- ասել է նախարարը: