2024-ին Հայաստանի շուկա մուտք կգործի միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ. փոխնախարար
09 Հունվարի 2024, 09:10
Միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ 2024 թվականին իրենց ներկայացուցչությունները կբացեն Հայաստանում։ Ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։
Նրա խոսքով`3 կազմակերպությունն էլ ներառված են աշխարհի խոշոր 500 ընկերությունների ցանկում։
«Աշխարհի խոշորագույն, լավագույն 30 բրենդներից 3-ն էլ այս տարի մուտք կգործեն Հայաստան»,- ասել է Իսպիրյանը։
Ընդհանուր առմամբ, ըստ էկոնոմիկայի փոխնախարարի, ներդրումների ներգրավման ծրագրի շրջանակներում 2024 թվականին նախատեսվում է 21 միջոցառում իրականացնել։