2025-ի հունվարին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է
20 Փետրվարի 2025, 12:00
Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
Հրապարակման համաձայն՝ 2025 թ. հունվարին Հայաստան է այցելել 139.482 զբոսաշրջիկ, իսկ 2024 թ․ հունվարին՝ 154.319 զբոսաշրջիկ։
2025 թ․ հունվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39.5 %), Վրաստանից (13%) և Իրանից (9.4%):