2025 թվականի սեպտեմբերին Հայաստան է այցելել 229 հազար 124 զբոսաշրջիկ
16 Հոկտեմբերի 2025, 11:40
2025 թվականի սեպտեմբերին Հայաստան է այցելել 229 հազար 124 զբոսաշրջիկ: Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 236 հազար 561։
2025 թ․ հունվար-սեպտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):

