2025 թվականին «Զվարթնոց» օդանավակայանը ռեկորդ է սահմանել
22 Հունվարի 2026, 20:40
2025 թվականին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկել է 5.615.789 ուղևորի, ինչը ռեկորդ է օդանավակայանի համար: Այս մասին հայտնել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն:
Ըստ աղբյուրի՝ օդանավակայանը գերազանցել է 2023-ին գրանցած ցուցանիշը (5.330.308):
Նախորդ տարի «Զվարթնոց»-ով մեկնել է 2.805.078, ժամանել՝ 2.810.711 ուղևոր: Բացի այդ, 2025-ին Երևանի գլխավոր օդանավակայանով տեղափոխվել է 42.679 տոննա բեռ և փոստ: Սա ևս գերազանցել է նախորդ տարիների ցուցանիշները: Այսպես՝ 2022-ին «Զվարթնոց»-ով տեղափոխվել էր 23.340 տոննա բեռ և փոստ, 2023-ին՝ 33.850 տոննա, իսկ 2024-ին՝ 42.235 տոննա: