2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտքը հնարավոր կլինի միայն բժշկական ապահովագրության առկայության դեպքում

07 Դեկտեմբերի 2025, 17:15

Քաղաքականություն

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը հայտնել է, որ 2026 թվականի սկզբից բոլոր օտարերկրյա զբոսաշրջիկները պարտավոր են ունենալ բժշկական և դժբախտ պատահարներից ապահովագրության պոլիս: Փաստաթուղթը պետք է ձևակերպվի վրացերեն կամ անգլերեն:

Փաստաթուղթը պետք է գործի մուտքի պահից և ներառի երկրում գտնվելու ամբողջ ժամանակահատվածը: Ապահովագրությունը պետք է նախատեսի նաև դժբախտ պատահարների, վնասվածքների, հանկարծակի հիվանդությունների, բժշկական տարհանման և հայրենադարձության փոխհատուցում։