2026 թվականը լինելու է սրբապիղծներից մեր պաշտելի հայրենիքը ազատագրելու տարի․ Վարդան Ղուկասյան

31 Դեկտեմբերի 2025, 20:12

Քաղաքականություն

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի Ամանորյա ուղերձը ԱԱԾ մեկուսարանից․

«Տարին աչքին ընկավ քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ բռնարարքներով, կալանքներով և ձերբակալություններով, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, նույնն է թե՝ Քրիստոսի վրա սուր բարձրացնելով, ոստիկանական համազգեստը կրող հավատուրացների խայտառակ հարձակումներով Մայր Տաճարի վրա

Սա Հայաստանը սպանելու ծրագրված քաղաքականություն է։

Բայց վստահ եմ՝ 2026 թվականը լինելու մեր արդար պայքարի, սրբապիղծներից մեր պաշտելի հայրենիքը ազատագրելու, տիրադավներին և թրքասերներին վերջնականորեն մերժելու տարի։

Թող Աստված օրհնի Երկիրս և Եկեղեցիս Հայոց, ժողովուրդս՝ Հայաստանյայց։

Եվ հույս, և հավատ, և սեր
Շնորհավոր Ամանոր Սուրբ Ծնունդ»։