2026թ-ին ՀԱՊԿ-ի զորավարժությունները կանցկացվեն Ղազախստանում, ՌԴ-ում, Տաջիկստանում և Բելառուսում

12 Փետրվարի 2026, 12:35

Քաղաքականություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը հայտնել է, որ 2026 թվականին Ռուսաստանն է նախագահում ՀԱՊԿ-ում։

«ՀԱՊԿ-ի զորավարժությունները կանցկացվեն 2026 թվականին Ղազախստանում, Ռուսաստանում, Տաջիկստանում և Բելառուսում։

Ընթացիկ տարվա հաստատված ծրագրի համաձայն` նախատեսվում է անցկացնել 60 համատեղ և օպերատիվ պատրաստության միջոցառում, այդ թվում՝ 8 հրամանատարաշտաբային և հատուկ զորավարժություններ»,- նշել է Սերդյուկովը։

Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ որևէ խոչընդոտ չի տեսնում Երևանի կողմից կազմակերպությանը լիարժեք մասնակցությունը վերականգնելու համար, և «սառեցման» հասկացությունը գոյություն չունի կազմակերպության իրավական շրջանակներում։