29 հայ ըմբիշ ելույթ կունենա Վլադիվոստոկում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի մինչև 17 տարեկանների առաջնությունում

06 Մարտի 2024, 21:51

Սպորտ

Մարտի 6-ից 10-ը Վլադիվոստոկում կկայանա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի մինչև 17 տարեկանների առաջնություն։ Մինչև 17 տարեկան հայազգի 29 ըմբիշ կպայքարի ազգային առաջնության մեդալների համար։ Ըմբիշները կպայքարեն 12 մրցանակի համար:

Մրցաշարը կծառայի որպես Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության ընտրական փուլ, որը կկայանա հունիսի 24-ից հուլիսի 7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում։