3 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադայից
04 Սեպտեմբերի 2023, 18:40
2023 թ․ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-ը Հունգարիայի Սեգեդ քաղաքում անցկացվել է Ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 89 երկրի 355 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի (Սամվել Աբելյան, 12-րդ դասարան և Ծովակ Եգորյան, 10-րդ դասարան) և Քվանտ վարժարանի (Համլետ Պետրոսյան, 12-րդ դասարան և Գագիկ Գևորգյան, 10-րդ դասարան) աշակերտները։
ՀՀ թիմից բրոնզե մեդալների են արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը ու Սամվել Աբելյանը, ինչպես նաև Քվանտ վարժարանի աշակերտ Գագիկ Գևորգյանը։
Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ-ից Արմեն Անդրեասյանը և Սամվել Անդրեասյանը։
Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով՝ յուրաքանչյուրում 3-ական առաջադրանք։