3 պատանի հայ շախմատիստ բրոնզե մեդալ է նվաճել կայծակնային շախմատի առաջնությունում

11 Հունիսի 2023, 20:15

Սպորտ

Աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում Ալեքս Սահակյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Նշենք, որ այսօր ավարտվել է 2023 թվականի աշխարհի պատանիների կայծակնային շախմատի առաջնության առաջին խաղային օրը։

«Ալեքսը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր։ Նա արագ շախմատի մրցաշարում էլ գրանցել էր 4-րդ տեղը»,– ասված է հաղորդագրությունում։

Իսկ աշխարհի մինչև 16 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում Ռոբերտ Փիլիպոսյանն է դարձել բրոնզե մեդալակիր։

Ռոբերտը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր:

Բենիկ Ագասարովը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում…

Բենիկը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր: