3:0 հաշվով «Փյունիկը» հաղթել է «Տորպեդո»-ին

07 Հուլիսի 2023, 22:50

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկ»-ը 3:0 հաշվով հաղթանակով է ավարտել մարզումային հավաքը Վրաստանում։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթանակ է տարել Քութաիսիի «Տորպեդո»-ի նկատմամբ:

Դուբլի հեղինակ է դարձել Յուսուֆ Օտուբանջոն։ Վրաստանում անցկացրած նախորդ երեք խաղերում «Փյունիկ»-ը 4:0 հաշվով հաղթել էր «Սամտրեդիա»-ին, 0:0 հաշվով ոչ ոքի էր խաղացել «Թելավի»-ի հետ, 7:1 հաշվով պարտության էր մատնել «Սամգուրալի»-ին։

«Փյունիկ»-ը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի էստոնական «Նարվա»-ի հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 13-ին Աբովյանի քաղաքային ստադիոնում։