«3+3» ձևաչափն ապացուցել է իր արդյունավետությունը Հարավային Կովկասի խնդիրների լուծման գործում. Իրանի ԱԳՆ
26 Օգոստոսի 2025, 15:35
«3+3» տարածաշրջանային փոխգործակցության ձևաչափը շարունակում է ցուցադրել իր արդիականությունն ու արդյունավետությունը: Այս մասին «IRNA» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
Նրա խոսքով՝ հարթակը նպաստում է առանցքային հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
Բաղային ընդգծել է, որ չնայած Հարավային Կովկասի խնդիրների լուծման փորձերի հետ կապված արտաքին գործընթացներին, տարածաշրջանի երկրներն այսօր առավել քան երբևէ շահագրգռված են «3+3» ձևաչափի պահպանմամբ: Դա, նրա կարծիքով, անհրաժեշտ է երրորդ կողմերի միջամտությունը կանխելու և տարածաշրջանային ինքնիշխանությունն ամրապնդելու համար։