«3+3»-ը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ է. ՌԴ ԱԳՆ
16 Հոկտեմբերի 2024, 17:46
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ «3+3»-ը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ է:
«Այս ձևաչափը նաև առևտրատնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ, մշակութային-հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցությունն առաջ մղելու հնարավորություն է», — ասել է Մարիա Զախարովան:
Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 17-18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Ստամբուլ՝ մասնակցելու այս ձևաչափով հանդիպմանը:
Նշենք, որ հայկական կողմն էլ է պատրաստակամություն հայտնել մասնակցության, իսկ Վրաստանը այսօր հայտարարեց, որ չի մասնակցի: