Սա պատմության մեջ կմնա որպես խայտառակություն՝ հայ ժողովրդի և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար․ Բաբայան
24 Սեպտեմբերի 2023, 19:20
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/09/24192108/26828193_0_0_1024_577_1920x0_80_0_0_ea079071b3b8802e5d820acc31b7d75c.jpg)
Արցախի բնակիչները կմեկնեն Հայաստան, քանի որ չեն ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և վախենում են էթնիկ զտումներից։ Այս մասին Reuters-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը»,- նշել է Բաբայանը և հավելել, որ դեռ պարզ չէ, թե 120 հազար արցախցիները երբ կտեղափոխվեն Լաչինի միջանցքով:
Բաբայանի խոսքով՝ բոլոր պատասխանատուները մի օր պիտի պատասխան տան Աստծո առաջ իրենց մեղքերի համար։
«Մեր խեղճ ժողովրդի ճակատագիրը պատմության մեջ կմնա որպես խայտառակություն և ամոթ հայ ժողովրդի և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, մեր ճակատագրի պատասխանատուները մի օր պիտի պատասխան տան Աստծո առաջ իրենց մեղքերի համար»,-ասել է նա: