Դա հարցերից մեկն էր, որ պետքարտուղար Բլինկենը քննարկել է թուրք գործընկերոջ հետ. Միլլերը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
26 Սեպտեմբերի 2023, 18:55
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին պատասխանելիս, ասել է, որ ԱՄՆ-ն այս հարցը քննարկել է Թուրքիայի հետ:
Լրագրողը նշել է, որ Թուրքիայի նախագահը Նախիջևան կատարած այցի ժամանակ Ալիևի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող ենք անցնել Հայաստանով։ Լրագրողը հետաքրքրվել է այս առնչությամբ Վաշինգտոնի տեսակետի վերաբերյալ:
«Ես չեմ պատրաստվում դա հատուկ մեկնաբանել, միայն կասեմ, որ մենք Թուրքիայի կառավարության հետ քննարկել ենք այս հարցը։ Դա այն հարցերից մեկն էր, որը պետքարտուղար Բլինկենը քննարկել է իր թուրք գործընկերոջ հետ, երբ նրանք հանդիպել են ուրբաթ Նյու Յորքում։ Մենք շարունակում ենք հուսալ, որ մեր բոլոր դաշնակիցներն ու գործընկերները, իհարկե նաև Թուրքիան, կարող են կառուցողական դեր խաղալ տևական համաձայնության հասնելու գործում։ Բայց կոնկրետ առաջարկի վերաբերյալ մեկնաբանություն չունեմ», — ասել է Միլլերը։
Էրդողանը՝ Նախիջևանից վերադառնալիս հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը ռազմավարական խնդիր է: