4 դպրոցական մրցանակով է վերադարձել Այկիկենդո կարատեի աշխարհի առաջնությունից

11 Հոկտեմբերի 2024, 20:20

Սպորտ

Գեղարքունիքի մարզից 4 դպրոցական մրցանակով է վերադարձել Գերմանիայում կայացած Այկիկենդո կարատեի աշխարհի առաջնությունից։  

Հոկտեմբերի 3-8-ը Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի հավաքականը նախագահ Դավիթ Աթանեսյանի գլխավորությամբ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում մասնակցել է  WFMC վարկածով աշխարհի առաջնությանը։ Գեղարքունիքի մարզից մրցաշարին մասնակցել է 4 մարզիկ։

Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղի Հ․ Ղազարյանի անվան հիմնական դպրոցի աշակերտ, 7 տարեկան Գրիգոր Սաֆարյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։ Նույն դպրոցի աշակերտ, 8 տարեկան  Խաչիկ Խլղաթյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Գավառ համայնքի մարզադպրոցի սաներ, Գանձակ բնակավայրը ներկայացնող 13 տարեկան Նարեկ Ասատրյանն ու 12 տարեկան Խաչիկ Ասատրյանը տուն են վերադարձել արծաթե մեդալներով։